երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտնել է, որ իրենք Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չեն տեսնում

ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտնել է, որ իրենք Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չեն տեսնում

ԱՄՆ-ն Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չի տեսնում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ իրենք ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ապացույց չունեն:

Օսթինի խոսքով՝ Գազայի հատվածում զանգվածային սովը կհանգեցնի բռնության աճի և հակամարտության ձգձգման պատճառ կդառնա: «Դա չպետք է տեղի ունենա: Մենք պետք է շարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որ Իսրայելին դրդենք մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- հավելել է նախարարը։

Միջազգային կազմակերպությունները շարունակ դժգոհություն են հայտնում, որ Իսրայելը Գազայի բնակիչների համար պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ հումանիտար ապրանքների բավարար հասանելիություն չի ապահովում: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես Գազայի հատվածում պատերազմի զենք:

 

  • Կիսվել: