շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Ավետում» կաթոլիկ դպրոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է NBC News-ը։

Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը, կան տասնյակ վիրավորներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը տեղեկացվել է «ողբերգական կրակոցների» մասին

«Տեղեկացված եմ ողբերգական կրակոցների մասին: Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին: Միացեք ինձ, աղոթենք բոլոր տուժածների համար»,- գրել է Թրամփը։

  • Կիսվել: