չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Քաթարի ներկայացուցիչները Գազայի հարցով Հռոմում հանդիպում են անցկացնում

ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Քաթարի ներկայացուցիչները Գազայի հարցով Հռոմում հանդիպում են անցկացնում

Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավարը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը, Քաթարի վարչապետն ու Եգիպտոսի հետախուզական ծառայության ղեկավարը Հռոմում հանդիպում են անցկացնում Գազայի հատվածի հարցով, տեղեկացնում է Ynet-ը։

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակից հայտնել են, որ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բարնեան կիրակի օրը ժամանել է Իտալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու բանակցություններին՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի առաջխաղացման համար։

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի հատվածում փուլային խաղաղ կարգավորման  համաձայնագրի նոր նախագծի պայմանների մասին: Ենթադրվում է, որ այն կտևի վեց շաբաթ՝ ներառելով հրադադարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելի կողմից՝  պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հարցերը:

  • Կիսվել: