չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը փորձում է ազդել ԱՄՆ ընտրությունների վրա

ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը փորձում է ազդել ԱՄՆ ընտրությունների վրա

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը իբր մտադիր է ազդել ընտրողների վրա ԱՄՆ-ում երկրի նախագահական ընտրություններից առաջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ հետախուզական հանրության ներկայացուցիչը։

Նրա վարկածով, Ռուսաստանը «սկսել է ընտրողների որոշակի խմբերի վրա ազդելու փորձեր» և «նսեմացնել» կոնկրետ քաղաքական գործիչներին։ Աղբյուրը նաև կարծում է, որ Չինաստանը մտադիր չէ ազդել նախագահական մրցավազքի արդյունքների վրա։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չի արձանագրում ընտրական գործընթացը «նսեմացնելու կամ խաթարելու» որևէ պետության պլանները։

Հուլիսի 8-ին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքը կանցնի առանց Ռուսաստանին ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար մեղադրանքների, և նշել, որ Մոսկվան երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին։

  • Կիսվել: