երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԱՄՆ եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունները քննարկել են տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող» գործունեությունը

ԱՄՆ եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունները քննարկել են տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող» գործունեությունը

Այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության եւ անվտանգության հարցերի գծով փոխնախարար Ռոնալդ Մոուլթրին գլխավորել է ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում էին գեներալ-լեյտենանտ Սքոտ Բերիերը, պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրենը եւ պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, նրանք այցելել են Իսրայել պաշտոնական այցով, տեղեկացրել է ԱՄՆ ՊՆ-ն։

Պենտագոնի տեղեկության համաձայն՝ քառօրյա այցի ընթացքում փոխնախարար Մոուլթրին եւ պատվիրակության անդամները հանդիպել են Իսրայելի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական բաժնի տնօրեն Դրոր Շալոմի եւ Իսրայելի պաշտպանության բանակի ու հետախուզական կորպուսի բարձրաստիճան այլ ղեկավարների հետ՝ քննարկելու համար երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը՝ տարածաշրջանային անվտանգության բարձրացման եւ առաջին ձեռքից կարեւոր տեղեկություններ ստանալու նպատակով։

«Ղեկավարները նաեւ քննարկել են «Հեզբոլլահի» սպառնալիքը, Իրանի ապակայունացնող գործունեությանը դիմակայելու ջանքերը եւ դիտարկել են երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները հետախուզության եւ պաշտպանության ոլորտում։

Մոուլթրին եւ պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր (պաշտոնաթող) Էյալ Զամիրի հետ եւ հաստատել ԱՄՆ եւ Իսրայելի հուսալի գործընկերությունը պաշտպանության եւ հետախուզության ոլորտում»,- նշվել է հաղորդագրությունում։

  • Կիսվել: