կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներքին համակարգչային ցանցը նոյեմբերի 17-ից չի աշխատում. աշխատակիցների մի մասը տնից է աշխատում: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ գործակալության կողմից օգտագործվող ներքին գաղտնի համակարգչային ցանցը նոյեմբերի 19-ին ևս անհասանելի է եղել, ինչի հետևանքով առանձին աշխատակիցների հանձնարարվել է երրորդ օրն անընդմեջ աշխատել տնից։

Աղբյուրները հայտնել են, որ խնդիրն անհարմարություններ է առաջացրել, սակայն չի ազդել Ազգային անվտանգության գործակալության՝ ամբողջ աշխարհում էլեկտրոնային հետախուզական տվյալների հավաքագրման աշխատանքի և կիբերանվտանգության վերահսկողության վրա։

NSA Net ցանցն անջատվել է նոյեմբերի 17-ին՝ ծրագրային ապահովման թարմացման հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։

Աղբյուրների խոսքով՝ որևէ նշան չկա, որ խափանումը պայմանավորված է եղել կիբերհարձակմամբ։

 

  • Կիսվել: