շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում. կա զոհ, հրաձգություն իրականացրած անձն ինքնասպան է եղել

ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում. կա զոհ, հրաձգություն իրականացրած անձն ինքնասպան է եղել

ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել, տեղեկացնում է ABC News-ը։

՛՛Առնվազն մեկ մարդ զոհվել է, և երկուսը հնարավոր է վիրավորվել են Փերրի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով՛՛,-հայտնել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել նոր կիսամյակի առաջին օրը։ Այդ դպրոց է հաճախում ավելի քան 1,7 հազար մարդ։

Ավելի ուշ տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ Այովա նահանգի դպրոցում հրաձգություն իրականացրած անձն ինքնասպան է եղել։

Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։

 

  • Կիսվել: