շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամերիկյան դատարանը թույլ չի տվել ԶԼՄ-ներին տեսագրել և ձայնագրել Թրամփի դատավարությունը. ABC

Ամերիկյան դատարանը թույլ չի տվել ԶԼՄ-ներին տեսագրել և ձայնագրել Թրամփի դատավարությունը. ABC

Ամերիկյան դատարանը թույլ չի տվել ԶԼՄ-ներին տեսագրել եւ ձայնագրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընթացող առաջին նիստը, տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը։

Թրամփը պետք է երեքշաբթի ներկայանա Մայամի քաղաքի դաշնային դատարան, որտեղ նրան կընթերցեն մեղադրանքները՝ կապված Սպիտակ տնից գաղտնի փաստաթղթերը հանելու հետ, նա պատասխան է տալու դրա համար, որոշվելու է խափանման միջոցը, հրապարակվելու է հետագա լսումների ժամանակացույցը։

«Դաշնային մագիստրոսների դատարանը մերժել է մեդիա-կառույցների կոալիցիայի, ներառյալ  ABC News-ի հարցապնդումը, որոնք ցանկանում էին տեսագրել եւ ձայնագրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը դատարան եւ նրան մեղադրանք ներկայացնելը»,- տեղեկացրել է ABC News-ը։

Դատավոր Ջոնաթան Գուդմանը խոստացել է օպերատիվ կերպով հրապարակել նիստի սղագրությունը, որը հասանելի կլինի թղթակիցներին եւ հանրության ներկայացուցիչներին, եւ հասկանալ է տվել, որ իր որոշումը չի վերաբերում ապագա լսումներին։

«Իմ մասնակցությունն այս գործին գրեթե հաստատ վաղը կավարտվի։ Ուստի ես ճիշտ չեմ համարում որոշում կայացնել այն մասին, թե ինչ տեղի կունենա գալիք լսումներում»,- հեռուստաալիքը մեջբերել է դատավորի պատասխանը։

Գուդմանը, ինչպես սպասվում է, կանցկացնի առաջին նիստը, իսկ հետո նրան կփոխարինի օկրուգային դատավոր Էյլին Քենոնը, որին նշանակել է ինքը՝ Թրամփը, իր նախագահության ավարտվելուց առաջ։

  • Կիսվել: