ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամերիկացի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին. Պենտագոն

Ամերիկացի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին. Պենտագոն

Ամերիկացի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին՝ Մահեր ալ-Աղալին, տեղեկացրել են ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից:

Ըստ Պենտագոնի տվյալների՝ նա համակարգել է ԻՊ-ի գործունեությունը Սիրիայում և եղել է աշխարհում խմբավորման չորս հիմնական ղեկավարներից մեկը:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ կենտրոնական հրամանատարության ուժերը Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ի երկու բարձրաստիճան անդամների ուղղությամբ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքից:

Խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

 

  • Կիսվել: