Ամերիկացի սևամորթ քաղաքացուն սպանող ոստիկանը կարող է ազատվել 500 հազար դոլար գրավի դիմաց (տեսանյութ)
Մինեսոտայի պաշտոնյաները հայտարարել են, որ սևամորթ Ջորջ Ֆլոյդին սպանած Մինեապոլիսի ոստիկան Չավեսին ազատ արձակելու համար, սահմանվել է 500 հազար ԱՄՆ դոլարի գրավ, գրում է parstoday.com-ը:
IBS News ցանցի հաղորդման համաձայն, Ջորջ Ֆլոյդին սպանելու մեջ մեղադրվող չորս սպաներից մեկը Չավինը, ձերբակալվել է ուրբաթ օրը՝ երրորդ կարգի սպանության մեղադրանքով:
Երկուշաբթի օրը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանը սպանել էր սևամորթ մի տղամարդու:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը ծնկով սեղմում սևամորթ տղամարդու պարանոցը, իսկ վերջինս գոռում է «Ես չեմ կարող շնչել» և «Մի սպանիր ինձ», սակայն որոշ ժամանակ անց, մահանում է:
Երեքշաբթի օրվանից սկսած, Մինեապոլիսի և այլ քաղաքների ինչպես Վաշինգտոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Դեթրոյթի, Ատլանտա,ի Դալլասի և Սան Խոսեի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այս դաժան սպանության դեմ:
Տեսանյութը՝ այստեղ: