շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույց կվարի Վլադիմիր Պուտինի հետ․ դրա անոնսն արդեն 54 մլն դիտում ունի

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույց կվարի Վլադիմիր Պուտինի հետ․ դրա անոնսն արդեն 54 մլն դիտում ունի

Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույց վարելու պայմանավորվածություն ունի։ Այս մասին նա տեսանյութ է տարածել X սոցիալական հարթակում։

«Այս երեկո մենք Մոսկվայում ենք։ Այստեղ ենք, որ հարցազրույց վերցնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Մենք դա կանենք շուտով», - ասում է Կառլսոնը՝ նշելով, որ նման հարցազրույց անցկացնելը «վտանգներ է պարունակում», սակայն իր գործը՝ որպես լրագրողի, մարդկանց տեղեկացնելն է։

X սոցիալական հարթակում Մոսկվայի ժամանակով փետրվարի 6-ին, ժամը 22։44-ին հրապարակված տեսանյութը մեկ գիշերվա ընթացքում արդեն 54,6 միլիոն դիտում ունի։

Կառլսոնը նաև հայտնել է, որ հարցազրույցն առանց խմբագրման կցուցադրվի իր Tucker Carlson կայքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում, որի սեփականատեր Իլոն Մասկը «խոստացել է չարգելափակել» տեսանյութը։ Լրագրողը վստահություն է հայտնել, որ արևմտյան երկրներում հարցազրույցի տեսանյութը գրաքննության կենթարկվի, քանի որ այնտեղ «վախենում են այն տեղեկատվութունից, որը չեն կարող վերահսկել»։

Լրագրողը նաև նշում է, որ ինքն է վճարել դեպի Մոսկվա ուղևորության համար, և ոչ մի կառավարություն կամ խումբ իրեն չի ֆինանսավորել։

  • Կիսվել: