կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱՄԷ-ում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

ԱՄԷ-ում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

Երկու մարդ է զոհվել ԱՄԷ-ի ափերի մոտ թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։

««Ալ Ջազիրա» ավիացիոն սպորտային ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ, օդաչուն և նրա ուղեկիցը զոհվել են», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է WAM-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությանը, իրավասու մարմինները հետաքննում են միջադեպի պատճառները։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

 

  • Կիսվել: