շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամենաուժեղ անձրևներով

Դուբայ քաղաքը հեղեղվել է վերջին 75 տարվա ամենաուժեղ անձրևներով

Դուբայ անապատային քաղաքը հեղեղվել է ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների պատճառով։ Ավելի քան 142 մմ անձրև է տեղացել 24 ժամվա ընթացքում՝ հեղեղելով մայրուղիներն ու տները, խաթարել Դուբայի միջազգային օդանավակայանի թռիչքները, երեքշաբթի չեղարկվել են 45 ժամանող և մեկնող չվերթեր: Դուբայում ջրհեղեղից տուժածների մասին տեղեկություններ չկան։

Անձրևները հազվադեպ են ԱՄԷ-ում, բայց պարբերաբար տեղի են ունենում ձմռան ցուրտ ամիսներին: Շատ ճանապարհներ և այլ տարածքներ չունեն ջրահեռացման համակարգ՝ կանոնավոր տեղումների բացակայության պատճառով, ընդգծում է The Guardian-ը։

Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության մամուլի գրասենյակը X-ի միկրոբլոգում նշել է, որ տեղումները «բացառիկ» կլիմայական իրադարձություն են, սպասվում են ավելի շատ անձրևներ:

Հորդառատ անձրև է տեղացել նաև Բահրեյնում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և Օմանում։ Այստեղ երկրի արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեն հայտնել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում հորդառատ անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 10 դպրոցական:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: