կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄԷ-ն սկսել է փակել ռուսաստանցիների բանկային հաշիվները. «Վեդոմոստի»

ԱՄԷ-ն սկսել է փակել ռուսաստանցիների բանկային հաշիվները. «Վեդոմոստի»

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր բանկերը սահմանափակել են Ռուսաստանի հետ հաշվարկները և սկսել փակել ռուսական ընկերությունների ու ֆիզիկական անձանց հաշիվները: Նման միջոցները ձեռնարկվում են՝ երկրորդական պատժամիջոցների վախից ելնելով, հայտնել է «Վեդոմոստի» թերթը։

«Գործարար Ռուսաստան» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄԷ բանկերը ներկայումս չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից և փոխանցումներ չեն կատարում հակառակ ուղղությամբ, ինչպես նաև շարունակում են փակել ռուսներին պատկանող ընկերությունների հաշիվները։ Ձեռնարկատերերի խոսքով՝ փոխանցումների հետ կապված դժվարությունները սկսվել են դեկտեմբերին ստորագրված՝ երկրորդական պատժամիջոցների մասին ԱՄՆ նախագահի հրամանագրից շատ առաջ, որից հետո Թուրքիայի, Չինաստանի և այլ երկրների բանկերը կտրուկ փոխել են իրենց քաղաքականությունը ռուսաստանցիների նկատմամբ։

Հրատարակության տվյալով՝ Ռուսաստանի կառավարությունը տեղյակ է խնդրին, սակայն Մոսկվայում այն ​​համարում են լուծելի։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրում էին նմանատիպ իրավիճակի մասին Թուրքիայում և Չինաստանում:

  • Կիսվել: