ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Թուրքիա

ԱՄԷ-ի նախագահը ժամանել է Թուրքիա

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայյանը հունիսի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ օդանավակայանում նրանց դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այցի ընթացքում կողմերը քննարկելու են ԱՄԷ-ի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմանի տնտեսական գործընկերության զարգացման հարցերը։

  • Կիսվել: