հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ալժիրում ավելի քան 30 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Ալժիրում ավելի քան 30 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Ալժիրի Թամանրասեթի նահանգում 34 մարդ է զոհվել, ևս 12-ը՝ վիրավորվել ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Ըստ Ալժիրի փրկարար ծառայության՝ ավտոմեքենան ու ավտոբուսը բախվել են տեղական ժամանակով ժամը 04:15-ին նահանգի մայրաքաղաք Թամանրասեթ քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած ավտոմայրուղու վրա:
 
 

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները հետաքննվում են:

  • Կիսվել: