Ալժիրի խորհրդարանը ֆրանսիական գաղութացումը ճանաչել է որպես հանցագnրծությnւն
Ալժիրի խորհրդարանը միաձայն քվեարկել է օրինագծի օգտին, որը Ֆրանսիայի կողմից երկրի գաղութացումը 1830-1962 թվականներին ճանաչել է որպես հանցագործություն:
Ըստ փաստաթղթի՝ Ֆրանսիան կրում է իրավական պատասխանատվություն Ալժիրում իր գաղութային անցյալի և դրա հետևանքով առաջացած ողբերգությունների համար։
Օրենքը ֆրանսիական գաղութացման հանցագործությունների շարքում ներառում է միջուկային փորձարկումները, արտադատական սպանությունները, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները և ռեսուրսների համակարգված թալանը։
Հիշեցնենք, որ Ալժիրի և Ֆրանսիայի հարաբերությունները լարված են Արևմտյան Սահարայի հարցի պատճառով։ Ալժիրը հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից 2024 թվականի հուլիսին, երբ Փարիզն աջակցել է Մարոկկոյի ինքնավարության ծրագրին։


