երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաբանական գիտությունների գերմանական հետազոտական ​​կենտրոնի (GFZ) աշխատակիցները երկրաշարժ են գրանցել Ալյասկայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։

Բնական աղետը սկսվել է Մոսկվայի ժամանակով 11:02-ի սահմաններում։ Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

  • Կիսվել: