հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ալպերում ձնահոսքի հետևանքով 4 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ալպերում ձնահոսքի հետևանքով 4 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

«Կեսօրին մոտ Ալպերում գտնվող սառցադաշտում ձնահոսք է եղել։ Նախնական տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Փրկարարները շարունակում են աշխատանքները»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում։

Ինչպես հայտնում է տեղական Dauphiné Libéré-ն, որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է երկու ուղղաթիռ։

  • Կիսվել: