չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալլահը վկա, սովից մեռնում ենք` կինս հղի է, մի բանան է ուզում, չեմ կարողանում առնել․ 44-օրյայի մասնակից ադրբեջանցի զինվորականները բողոքում են կառավարությունից և մուրացկանություն անում

Ալլահը վկա, սովից մեռնում ենք` կինս հղի է, մի բանան է ուզում, չեմ կարողանում առնել․ 44-օրյայի մասնակից ադրբեջանցի զինվորականները բողոքում են կառավարությունից և մուրացկանություն անում

Ղարաբաղում կռված ադրբեջանցի զինվորները բողոքում են, որ Ալիևի դիկտատորական ռեժիմը խաբեց իրենց տարավ Ղարաբաղում օգտագործեց՝ ոսկուց սարեր խոստանալով, իսկ հիմա լքել է իրենց՝ անհույս ու անտեր թողնելով։

Նրանք հագել են իրենց զինվորական շորերը, կպցրել մեդալները և գնացել Բաքվում, մետրոյի դեմը մուրացկանություն անելու։ «Ալլահը վկա, սովից մեռնում ենք ես ու ընտանիքս։ Կինս հղի է, մի բանան է ուզում, բայց չկարողացա առնել։ Ղուրանով եմ երդվում, եթե տանս մեջ երեք հատ կարտոֆիլ գտնեք՝ թքեք երեսիս։

Դեղ չեն տալիս, հաշմանդամություն չեն տալիս, տված դեղերն էլ այնպիսի դեղեր են, որ գլուխս անջատվի ու ես կիսագիտակից վիճակում մենակ քնեմ։ Տանը հացի փող չունենք, սովից կոտորվում ենք։ Նայեք, փողամանիս մեջ մի կոպեկ չկա, պարտքով փող եմ վերցրել, որ հասնեմ Բաքու և փող մուրամ։ Ինձ սպանեմ՝ տնեցիք սովից կմեռնեն։ Թողեք , գոնե մուրալով հացի փող հավաքեմ»,-հայտարարում է «հաղթած» մուրացկաններից մեկը՝ Թաջեդդին Ջաֆարովը։ Նրա ընկերը՝ Վահիդ Սադիխովը երկրորդում է նրան․

«Դուռ չմնաց, որ չթակեմ, մարդ չմնաց, որ չդիմեմ։ Ասում էին պրոբլեմը մեկն է՝ Ղարաբաղը, մենք գնացինք այդ պրոբլեմը լուծեցինք, բայց մեր պրոբլեմները չլուծված մնացին։ Հոգնել եմ, զզվել եմ, ապրելու հնար չկա։ Իրենք գրպանները դոլլար են լցնում , իսկ մենք՝ դեղեր։ Ի՞նչ անեմ։ Բենզին լցնեմ վրես ու վառե՞մ ինձ»։

  • Կիսվել: