երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ․ Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին (լուսանկարներ)

Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ․ Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին (լուսանկարներ)

Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Էրդողանը վերընտրվեց, այսօր տեղի ունեցավ վերջինիս երդմնակալության արարողությունը, որին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ։

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, երդմնակալության արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը նախ ողջունում առաջին շարքում նստած Ալիևին ու տիկնոջը, ապա Էրդողանը բարևում է անմիջապես Ալիևի թիկունքում՝ երկրորդ շարքում նստած Նիկոլ Փաշինյանին։

  • Կիսվել: