Ալիևը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ալիևը շնորհավորական նամակում կրկին ցավակցություն է հայտնել Մոջթաբա Հուսեյն Խամենեիի հոր՝ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։
«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները պատմականորեն հիմնված են մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք ապրել են բարիդրացիական և բարեկամական պայմաններում։ Հուսով եմ, որ համատեղ ջանքեր կգործադրենք միջպետական կապերը զարգացնելու համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա, մեր ժողովուրդների շահերին համապատասխան:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման կապակցությամբ և Իրանի բարեկամ ու եղբայրական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում։


