կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ նրա 70-ամյա հոբելյանի առթիվ

Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ նրա 70-ամյա հոբելյանի առթիվ

Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին՝ նրա 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ադրբեջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում նմանը չունեցող երկու երկրների հարաբերությունները համատեղ ջանքերով այսուհետ ևս կզարգանան «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան:

Նա նաև թուրք գործընկերոջը մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ գործունեության մեջ՝ հանուն թուրք ժողովրդի բարեկեցության և բարգավաճման:

  • Կիսվել: