երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիևը քննադատել է ՄԱԿ–ին՝ հայտարարելով ՄԱԿ ԱԽ ընլայնման անհրաժեշտության մասին

Ալիևը քննադատել է ՄԱԿ–ին՝ հայտարարելով ՄԱԿ ԱԽ ընլայնման անհրաժեշտության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է ՄԱԿ–ին՝ հայտարարելով, թե ներկայումս Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, չեն արդարացնում մարդկության սպասելիքները:

«ՄԱԿ-ն անխուսափելիորեն պետք է անցնի լուրջ բարեփոխումների միջով»,– հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։

Նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալի մասունք է և չի արտացոլում ներկա իրականությունը, Ալիևն ասել է․ «Մենք հանդես ենք գալիս Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման օգտին, որպեսզի այն ավելի ներկայացուցչական և աշխարհագրորեն արդար դարձնի: Ուրախ եմ, որ այսօր աշխարհում այս հարցի շուրջ կոնսենսուսն աճում է»։

Ըստ նրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկ մշտական տեղ պետք է հատկացվի չմիավորման շարժմանը։

Ալիևը խոսել է նաև 44-օրյա պատերազմի մասին, ասելով․ «Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը և ինքն էլ կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ.չորս բանաձևերը։ Ադրբեջանի այս հաղթանակը միջազգային իրավունքի և արդարության հաղթանակն է»։

  • Կիսվել: