Ալիևը Պուտինին շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ
Այսօր ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ալիևը Պուտինին շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն նախագահական գործունեության մեջ:
Պուտինը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել: