կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

Ալիևը խոսել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն արդեն հավասարակշռված են»: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է «Եվրանյուզ»  հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին:

Երկրի ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ դժվար է խոսել տարածաշրջանի մասին, քանի որ հարավկովկասյան տարածաշրջանը բաղկացած է երեք երկրներից.

«Մենք պարզապես կարող ենք դիտարկել Ռուսաստանի փոխգործակցությունը Հարավային Կովկասում մեր հարևանների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա լուրջ փոփոխություններ չկան, որովհետև Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն արդեն հավասարակշռված են։ Դրանք հիմնված են միմյանց ազգային շահերի և, իհարկե, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման վրա»,- ընդգծել է պետության ղեկավարը։

  • Կիսվել: