կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը իր կնոջ հետ քվեարկել է օկուպացված Ստեփանակերտում

Ալիևը իր կնոջ հետ քվեարկել է օկուպացված Ստեփանակերտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և ընտանիքի անդամների հետ օկուպացված Ստեփանակերտում մասնակցել են արտահերթ ընտրությունների քվեարկությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այսօր մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունները։

Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին։ Քվերարկությունը կշարունակվի մինչև 19։00-ն, ընտրատեղամասեր են բացվել նաև օկուպացված Արցախում։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։ ԿԸՀ-ն ընտրություններին բնակչության մասնակցության վերաբերյալ միջանկյալ տեղեկություններ կհայտնի ժամը 10։00-ին, 12։00-ին, 15։00-ին, 17։00-ին և 19։00-ին։

Ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը:

  • Կիսվել: