Ալիևը հրահանգել է իր ավիաընկերություններին անորոշ ժամանակով դադարեցնել թռիչքները դեպի ՌԴ տասը քաղաք
Ալիևը հայտարարել է, որ հրահանգել է Ադրբեջանի ավիաընկերություններին անորոշ ժամանակով դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստանի տասը քաղաքներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ադրբեջանական ինքնաթիռները չեն թռչի Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա, Վլադիկավկազ, Սարատով և Նիժնի Նովգորոդ։ Բայց թռիչքները շարունակվում են դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Աստրախան, Եկատերինբուրգ և Նովոսիբիրսկ: