ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու շնորհավորել ծնունդը

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու շնորհավորել ծնունդը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների զարգացումը։

Նշենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է ծննդյան 73-ամյակը։ 

  • Կիսվել: