ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ալիևը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան է նշանակել Լեյլա Աբդուլաևային

Ալիևը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան է նշանակել Լեյլա Աբդուլաևային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշանակվել է Ֆրանսիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան։

Գործակալությունն առայժմ տեղեկություններ չի հրապարակել, թե ով է փոխարինելու Աբդուլաևային՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում։

  • Կիսվել: