կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը Ֆրանսիային մեղադրել է մուսուլմանների նկատմամբ խտրականության քաղաքականության մեջ

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է մուսուլմանների նկատմամբ խտրականության քաղաքականության մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է մուսուլմանների նկատմամբ բացահայտ խտրականության քաղաքականություն վարելու մեջ։ 

«Ֆրանսիան, նեոգաղութատիրության իր ավանդական քաղաքականության հետ մեկտեղ, բացահայտորեն վարում է մուսուլմանների նկատմամբ ճնշումների և նրանց խտրականության քաղաքականություն, կազմակերպում է իսլամաֆոբական տարբեր արշավներ»,- ասել է նա։ 

Ըստ Ալիևի՝ այդ երկրում մզկիթները, Մահմեդական մշակութային կենտրոնները և գերեզմանատները ենթարկվում են տարբեր տեսակի պղծումների, ճնշվում են մահմեդական քաղաքացիները:

  • Կիսվել: