չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ալիևը և Մոխբերը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

Ալիևը և Մոխբերը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

Հունիսի 5-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել կյանքի կոչել Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Ալիևի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Կողմերը քննարկել են նաև Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնող ճանապարհատրանսպորտային ուղու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքը։

  • Կիսվել: