երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը Էրդողանի հրավերով Թուրքիայում է

Ալիևը Էրդողանի հրավերով Թուրքիայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին ասվում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիեւը Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցել է անվտանգության համաժողովին։

Այցի պաշտոնական մասը նախատեսված է փետրվարի 19-ին։

Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ ժամկետով վերընտրվելուց հետո։ Նա երդում է տվել եւ իր պարտականությունները սկսել փետրվարի 14-ին։

 

  • Կիսվել: