ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալիևը Բայրաքթարի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը

Ալիևը Բայրաքթարի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը

Ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։ Այդ մասին տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևն ասել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների և ընդգծել, որ այս առումով «Բայքար» ընկերության գործունեությունը առաջատար դեր է խաղում:

Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համագործակցության հեռանկարների շուրջ։

  • Կիսվել: