ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում վրաց-ադրբեջանական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

 

  • Կիսվել: