ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալիևն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազին

Ալիևն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազին

Ապրիլի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրանսնովին, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը պաշտոնական այցով ժամանել էր Բաքու, որտեղ նախատեսում է հանդիպումներ անցկացնել երկրի նախագահի և գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Կրասնովը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հետ:

  • Կիսվել: