հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ալիևն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Ալիևն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին, հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ահմադիանը այցով գտնվում է Բաքվում, տարածաշրջանային այցի շրջանակներում վերջինս հանդիպումներ կունենա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ըստ տեղեկությունների՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաև Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

  • Կիսվել: