հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Նախօրեին Կլաարը տեղեկացրել էր Ադրբեջան մեկնելու մասին: Նա այդ մասին գրել էր թվիթերյան միկրոբլոգում:

«Այժմ լքում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումների համար», - գրել է ԵՄ պաշտոնյան։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման վերաբերյալ Բրյուսելի հանդիպման արդյունքների շուրջ:

Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ Երևան, ապա Բաքու էր ժամանել՝ սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսայից անմիջապես հետո։

  • Կիսվել: