երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ալիեւն ու Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

Ալիեւն ու Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցերը»,-հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի եւ  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

«Հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման եւ տարբեր ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: