շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալիևն ու Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ալիևն ու Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Վերջինս շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի հարցերում Վաշինգտոնում ձեռք բերված կարևոր արդյունքների կապակցությամբ: Գրոնոն ընդգծել է, որ այդ գործընթացը մեծ ներդրում ունի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում: 

Նա նշել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Մագդալենա Գրոնոն ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու երկու երկրի միջև համաձայնեցված հարցերի, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացին:

Ալիևն էլ ընդգծել է խաղաղության գործընթացում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը: Նրա խոսքով՝ Բաքուն աջակցում է Հայաստանի հետ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին: 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

  • Կիսվել: