երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ալիևն այցելել է Իրանի դեսպանատուն

Ալիևն այցելել է Իրանի դեսպանատուն

Մայիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցություն հայտնել  նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ 

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը  մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

  • Կիսվել: