շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
 Ալիևը պաշտոնապես հաղթել է ընտրություններում․ Ադրբեջանի ԿԸՀ տվյալները

Ալիևը պաշտոնապես հաղթել է ընտրություններում․ Ադրբեջանի ԿԸՀ տվյալները

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը. այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։

Ալիևին ձայն են տվել ընտրողների 92,12%-ը (4,577,693 մարդ):

Ընտրություններին գրանցվել է ավելի քան 90 հազար դիտորդ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», - ասվում է զեկույցում:

 

Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը  շարունակաբար ճնշվել է:

 

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։

  • Կիսվել: