ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալիևի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերի ցուցիչ է. Հաջիև

Ալիևի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերի ցուցիչ է. Հաջիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է Շարմ էլ Շեյխում կայանալիք Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։

«Սա վկայում է Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերակատարության և նրա՝ որպես «միջին ուժի»  (middle power) դիրքի մասին գլոբալ արտաքին քաղաքականության մեջ։

Ադրբեջանը ցանկալի գործընկեր է բոլոր կողմերի համար՝ Մերձավոր Արևելքի խաղաղ օրակարգի հարցերում»,-նշել է նա։

  • Կիսվել: