չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները. Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար

Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները. Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին: Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ:

«Փաստն այն է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։ Նախագահի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտություններ։ Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները՝ տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներ են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։

Ադրբեջանի ԱԽՔ-ի խոսքով՝ այժմ նախնական նպատակը «խաղաղության համաձայնագրի» (չակերտները՝ Tert.am) շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

  • Կիսվել: