կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային

Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ​​ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին Ռուսաստանի Հանրային պալատին առընթեր համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևի վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին. այս մասին ադրբեջանական Minval-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից։

Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման դեպքերի կրկնությունը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ասել են դեսպանատնից։

Նշենք, որ Վլադիմիր Կարասևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորել էր այն բանից հետո, երբ վերջինը հրապարակավ ՌԴ-ին մեղադրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման համար։ Ըստ Կարասևի՝ Ալիևն իրավունք չունի նման տոնով դիմելու Ռուսաստանի իշխանություններին։

  • Կիսվել: