երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում

Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում

«Ալիևին՝ Հաագա» վանկարկումով մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրի առջև, որտեղ կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Գերմանիայում Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը՝ իր X-ի էջում։  

Նշենք, որ Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է, որտեղ մասնակցել է Պետերսբերգի XV կլիմայական երկխոսության բարձր մակարդակի միջոցառմանն ու հանդես եկել ելույթով։ Նախատեսված են նաև Ադբրեջանի նախագահի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի և ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։

Տեսանյութն՝ այստեղ 

  • Կիսվել: