կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

Ալի Խամենեիի որդին դարձել է Իրանի նոր ղեկավարը

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից զինված հարձակման հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեիին կփոխարինի նրա որդին՝  Մոջթաբա Խամենեին։ Ինչպես հաղորդում է իրանական Tehran Times պարբերականը։

«Այաթոլլայ Սայյեդ Մոջթաբա Խամենեին դարձավ Իրանի առաջնորդը։

Փորձագետների խորհուրդը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ներկայացրեց այաթոլլահ Հաջ Սայյեդ Մոջթաբա Խամենեիին՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ»,- ասվում է իրանական պարբերականի հրապարակման մեջ։

Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում։

 

  • Կիսվել: