հինգշաբթի, մայիս 1
1 / 5 / 2025
Ալեշկիի վրա հարձակման բոլոր մեղավորները կպատժվեն օրենքով. ՌԴ ԱԳՆ

Ալեշկիի վրա հարձակման բոլոր մեղավորները կպատժվեն օրենքով. ՌԴ ԱԳՆ

Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրի շուկայի վրա հարձակման բոլոր մեղավորները կհատնաբերվեն և կպատժվեն օրենքով։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 1-ին գրոհել են Ալեշկիի շուկան, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

«Կիևի ռեժիմի այս բարբարոսական ակցիայի բոլոր մեղավորները և դրան առնչություն ունեցողները կպարզվեն և օրենքով անխուսափելի պատիժ կկրեն։ Կոչ ենք անում միջազգային հանրության ողջախոհ մասին և մասնագիտական կառույցներին՝ վճռականորեն դատապարտել այդ նողկալի ահաբեկչությունը», – ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: