երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ակտիվ աշխատում ենք, որ մեր բանակը համապատասխանի թուրքական ԶՈւ չափանիշներին. Ադրբեջանի պաշտպանության նախարար

Ակտիվ աշխատում ենք, որ մեր բանակը համապատասխանի թուրքական ԶՈւ չափանիշներին. Ադրբեջանի պաշտպանության նախարար

Մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի զինված ուժերի հետ: Այս մասին Թուրքիայում ընթացող «Saha Expo»-ի ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է APA-ն:

Հասանովը, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանի նախագահի հրահանգով ակտիվ աշխատում ենք, որ մեր բանակը համապատասխանի թուրքական ԶՈւ չափանիշներին: Բնականաբար, այդ համատեքստում առաջադրանք ունենք ադրբեջանական բանակը համալրել թուրքական արտադրության ժամանակակից զենքերով:

Նա նաև հավելել է, որ  Ադրբեջանը հետաքրքրված է ցուցահանդեսին ներկայացված սպառազինության մեծ մասով: Հասանովի խոսքով՝ դրանց ձեռքբերման համար Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն պայմանագրեր է կնքել:

Անդրադառնալով ադրբեջանական բանակում ներդրված ՛՛թուրքական մոդելին՛՛՝ Հասանովն ասել է. ՛՛Աշխատանքների մեծ մասն արված է: Փոխվել է կազմակերպչական-շտատային կառուցվածքը, համակարգը: Փոփոխությունները եղել են հիմնականում ղեկավար կազմում՛՛:

  • Կիսվել: