Ակտաուում ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական զենիթային հրթիռն է․ Euronews
Ադրբեջանի կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով։
Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8,432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրա ԱԹՍ-ի գործողության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ։
Խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին:
Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ակտաու։